ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հատուկ խումբ է ստեղծել տեղեկատվության արտահոսքը կանխելու նպատակով: Խոսքն, անկասկած Wikileaks-ի մասին է: Ինչպես հաղորդում է FoxNews-ը, գերատեսչությունը զբաղվելու է Wikileaks-ի հրապարակումների հասցրած վնասի գնահատմամբ:
Լրատվամիջոցներն արդեն հատուկ անվանում են հորինել՝ Wikileaks Task Force («Wikileaks-ի աշխատանքային խումբ»), կրճատ՝ WTF: Հայալեզու ընթերցողի համար այս հապավումը ոչինչ չի ասում, սակայն անգլերենում WTF-ն ունի տարածված եւ անպարկեշտ նշանակություն (WTF- նշանակում է What The Fuck):