Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որը լրջորեն ուժեղացնում է վերահսկողությունը քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում:

Համապատասխան փոփոխություններն առաջարկվել էին ՌԴ նախագահի կողմից:

Փաստաթղթով «գազային զենքը, որով վերջին շրջանում մի քանի հանցագործություն է կատարվել, մտցվել է «Սահմանափակ խոցման հրազենի» դասակարգման մեջ, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: