Դեկտեմբերի 22-ին ժամը 17.13-ին,  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի 13-րդ շենքի թիվ 31 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների եւ հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 84-ամյա Էդուարդ Հարությունյանի  դին: