Հայիթիի բնակիչները երկրում խոլերայի համաճարակի բռնկման մեջ մեղադրում են վուդուի քրմերին: Մի քանի շաբաթվա ընթացքում նրանք լինչի դատաստանի են ենթարկել 45 մարդու: Ինչպես հաղորդում է AFP-ն, նրանց մեծ մասը սպանվել է երկրի արեւմուտքում գտնվող Գրանդ-Անս նահանգում: «Մեղադրյալներին» քարկոծել կամ սպանել են մաչետեների միջոցով, իսկ նրանց դիակները վառել են հենց փողոցի մեջտեղում:
Խոլերայի համաճարակը Հաիթիում արդեն խլել է 2,5 հազար մարդու կյանքը: Հիվանդանոց է տեղափոխվել 64 հազարը:





























