Դեկտեմբերի 21-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոտքի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 86-ամյա Արազբե Պետրոսյանը, ով հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է իրենց տան մոտ ընկնելու հետեւանքով:

Հաջորդ օրը Ա.Պետրոսյանը հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 14.00-ին, 19-ամյա Մերի Գ.-ն BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Ա. Խաչատրյան եւ Վ. Վաղարշյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ա. Պետրոսյանին:

Կատարվում է քննություն: