Բրեդֆորդի համալսարանի քրեաբանության դոկտորանտ Սթիվեն Գրիֆիթսը սեփական բնակարանում կանանց սպանելու եւ մարդակերության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման երեք ժամկետների:

40-ամյա քրեաբան-մոլագարի զոհն են դարձել 36-ամյա Սյուզան Բլեմայրսը, 31-ամյա Շելլի Էրմիտաժը եւ 43-ամյա Սյուզան Ռաշվորթը, գրում է NEWSru.com-ը:

Գրիֆիթսը դատարանում չի զղջացել:

Պոտենցիալ զոհերին մոլագարն ընտրում էր սենյակում, որտեղ հաճախորդների հետ ծանոթանալու համար հավաքվում են մարմնավաճառուհիները: Բոլոր զոհերը եղել են ապահովված ընտանիքներից, սակայն ունեցել են թմրանյութի գումարի կարիք:

Պարզվել է, որ Գրիֆիթսը Սյուզան Բլեմայրսի մարմինը մասնատել է 81 մասի, որոնք նետել է Էյր գետը: Սյուզան Ռաշվորթի մարմինը մինչեւ այժմ չի գտնվել: Գրիֆիթսը հրաժարվում է համագործակցել ոստիկանության հետ:

Երբ ոստիկանները ներխուժել են Գրիֆիթսի բնակարան նա ասել է. «Ես Ուսամա բեն Լադենն եմ: Սա իմ վերջն է». Խուզարկության ժամանակ Գրիֆիթսի համակարգչում հայտնաբերվել են  մերկացված եւ սպանված կանանց լուսանկարները:

Գրիֆիթսը խոստովանել է, որ զոհերի մսից կերակուր է պատրատել: