Թերթը ներկայացնում է գերմանական Welt.de կայքէջին տված հարցազրույցում անվանի մարզիչ Ուլի Վեգների տված հարցազրույցին, որտեղ վերջինս քննադատում է իր սանին` Կառլ Ֆրոչի հետ մենամարտում կրած պարտության համար:
«Խոսքեր չեմ գտնում նրա ամոթալի ելույթն արդարացնելու համար: Դա մարզական իմ կարիերայում ամենամեծ հիասթափությունն էր: Վատն այն է, որ Արթուրը մինչեւ օրս չի հասկացել, որ հուսախաբ է արել ոչ միայն բոլորիս, այլեւ իրեն: Արթուրը մշտապես հայտարարում է, թե լսում է իր մորն ու մարզչին: Սակայն ստիպված եմ խոստովանել, որ այլեւս ի վիճակի չեմ նրա վրա ազդելու:
Ես խիստ եմ քննադատում նրան` անվանելով վախկոտ: Նա շատերին ցավ պատճառեց իր պարտությամբ: Նա չի կարողանում իրավացիորեն գնահատել իր արդյունքները: Սխալները նա փնտրում է ուրիշների մեջ: Նա իր նկատմամբ պետք է ազնիվ լինի, այլապես մեր հետագա համագործակցությունն անիմաստ կլինի: Պարտությունից հետո դեռեւս Արթուրի հետ առանձին չեմ խոսել: Նման խոսակցությունից հետո ինձ համար ամեն ինչ պարզ կլինի:
Կիսաեզրափակիչ մենամարտից առաջ Արթուրին առաջարկել էի միջանկյալ մենամարտ անցկացնել: Նրա առաջին հարցն այն էր, թե այդ մենամարտի համար ինքը որքան գումար կստանա: Պատասխանեցի, որ եթե ես լինեի նրա փոխարեն, կմենամարտեի անվճար: Ներկա իրավիճակում կպարզվի, թե նա ինչպիսի անձնավորություն է: Հուկի հաղթանակի շնորհիվ մարզական առումով ամեն ինչ ժամանակավորապես հանդարտվեց: Կան բռնցքամարտիկներ` Էռնանդեսը, Բրիտչը եւ Հելենիուսը, որոնք ընդունակ են գնալ Արթուրի հետքերով»,- նշել է Ուլի Վեգները:





























