Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտորատը, ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել եւ իրականացնում են «Ոսկե հասկ» չորրորդ մրցանակաբաշխությունը, ուր ներգրաված են բուհի թե՜ ուսանողները, թե՜ դասախոսները:

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական եւ հասարակական գործընթացներում մասնակցություն եւ ներդրում ունեցած անձանց եւ կառույցներին:

Մրցանակաբաշխությունը կկայանա  դեկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին Հայաստանի պետական ագրարային համալսարանի մեծ դահլիճում (1-ին մասնաշենք):

2010թ. «Ոսկե հասկի» հաղթողներն են`

1. «Փյունիկ» համահայկական հիմնադրամ (նախագահ Լեւոն Սարգսյան)– «Համալսարանի լավագույն գործընկեր կազմակերպություն» անվանակարգում

2. Արայիկ Պողոսյան - «Փոխադրումների եւ ճանապարային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանող,  «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում,

3. Ագրարային քաղաքականության եւ խորհրդատվության ամբիոն - «Լավագույն ամբիոն»  ավանակարգում,

4. Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության եւ հողային կադաստրի ֆակուլտետ -«Լավագույն ֆակուլտետ» անվանակարգում,

5. Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ - «Լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ» անվանակարգում,

6. Գյուղատնտեսական եւ պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա եւ դիզայն - 5-րդ կուրս- «Լավագույն կուրս» անվանակարգում,

7. ՀՊԱՀ գիտական գրադարան – «Համալսարանի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում» անվանակարգում,

8. ՀՀ ԱԺ պատգամավոր Աամվել Սարգսյան - «Համալսարանի զարգացման գործում նշանակալից ներդրում ունեցած անձ» անվանակարգում

9. Հայաստանի երիտասարդական հիմնադրամ - «Ուսանողական ծրագրերի լավագույն գործընկեր»

10.  Հայաստանի ուսանողության ազգային ասոցիացիա - «Միջբուհական ուսանողական լավագույն ծրագիր» անվանակարգում

11. ՀՊԱՀ ուրախների եւ հնարամիտների СЕЛЬХОЗ թիմ  - «Միջբուհական ուսանողական  ծրագրի հաղթող» անվանակարգում