«Միասնական Վրաստան» ժողովրդավարական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր՝ դեկտեմբերի 24-ին Վրաց պատրիարքարանում հանդիպելու է Վրաստանի կաթողիկոս Իլիա երկրորդին: Արդեն հասկանալի է, որ հանդիպման թեման լինելու է Բուրջանաձեի եւ Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հանդիպումը:
Հիշեցնենք, որ Նինո Բուրջանաձեն պատրիարք Կիրիլին հանդիպել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:




























