Ստամբուլում կայացած Տնտեսական համագործակցության միության գագաթաժողովին մասնակցելու եկած Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահները Թուրքիայի նախագահի հետ միասին կազմակերպել են եռակողմ 5-րդ վեհաժողովը։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝  նախագահական Չրաղան պալատում տեղի ունեցած Թուրքիա-Աֆղանստան-Պակիստան վեհաժողովից հետո 3 նախագահներին նամազ անելու է տարել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը նստել է ծառայողական մեքենայի ղեկին, Գյուլը անմիջապես վարորդի կողքին, իսկ Համիդ Քարզայն եւԱսըֆ Ալի Զերդարին տեղ են զբաղեցրել մեքենայի հետեւի նստատեղին։

Էրդողանը 3 նախագահներին տարել է մոտակայքում գտնվող Բեզմի Ալեմ Սուլթան մզկիթ՝ նամազ անելու։