«Մենք որեւէ դպրոցի տնօրեն չունենք ազատված «профнепригодность»-ի համար, երբ այնտեղ հաստատ կան այդպիսիք, եւ ես հունվարին իրականում դխկոց եմ սպասում այդտեղ, բառացիորեն դխկոց», հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Այս կապակցությամբ «ՉԻ»-ն հետեւյալ մեկնաբանությունն է անում. «Դատելով ամեն ինչից, ունվարին իսկապես բազմաթիվ «դխկոցներ» են լսվելու: Դպրոցների տնօրենները հերթով պիտի մտնեն Կարեն Կարապետյանի կաբինետը եւ համապատասխան պարունակությամբ ծրարներ դխկոցով դնեն նրա սեղանին :Ում ծրարի դխկոցը թույլ հնչի, մեխանիկորեն կճանաչվի «профнепригодный»: Իսկ եթե Կարեն Կարապետյանը այլ բան նկատի ունի, ապա իզուր է դժգոհում: Դպրոցների տնօրենները լավ էլ կատարել են իրենց պարտականությունները: Երբ պետք է եղել՝ «պատշաճ ընտրություններ» են կազմակերպել, երբ պետք է եղել՝ ՀՀԿ-ի միջոցառումների համար գլխաքանակ են ապահովել, աշակերտներից փող հավաքելով՝ համակարգը մի կերպ «յոլա են տարել» եւ այլն: Այնպես որ, «կադրային ջարդը» կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ եւ իշխանություններ համար իսկապես ավարտվել դխկոցով:




























