Մոսկվայի «Դոմոդեդովո», «Շերեմետեւո», եւ «Վնուկովո» օդանավակայաններում երկուշաբթի առավոտվա տվյալներով 13 չվերթեր հետաձգվել են, 38-ը՝ չեղյալ հայտարարվել, 25-ը՝ չեն թռել: Այս մասին ասված է օդանավակայանների կայքէջերում։
Անցած հանգստյան օրերին Մոսկվայի օդանավակայաններում աշխատանքները խախտվել են եղանակային վատ պայամանների պատճառով։ Ամենամեծ դժվարությունները ծագել են «Դոմոդեդովոյում»: Պատճառը եղել է էներգոսնուցման խափանումը, էլեկտրալարերի սառչելը եւ կտրվելը։





























