Աշխարհի գուղատնտեսական կուլտուրաների սերմերի հայտնի պահեստը ստացել է գենետիկ նյութի նոր նվիրատվություններ, որոնք նրա հավաքածուն հասցրել են 1 միլիոն կուլտուրայի, հաղորդում է BBC-ն:
Հավաքածուի մեջ ավելացվել է ավելի քան 70,000 նոր կուլտուրա, որը պահվում է Շպիցբերգեն կղզում գտնվող նախկին նորվեգական հանքափորում տեղադրված ստորգետնյա սառնարանների մեջ:
Նոր նմուշներից են հացահատիկային մշակաբույսերի սերմերը՝ բրնձի, ցորենի եւ եգիպտացորենի, էստոնական սոխի կարտոֆիլի եզակի սորտը, ինչպես նաեւ գարու, որը օգտագործվում է իռլանդական գարեջրի արտադրության մեջ:
Շպիցբերգենում սերմերի համաշխարհային պահեստը դարձավ 10 տարեկան: Երեք պահեստներից մեկն այժմ գրեթե ամբողջությամբ լցված է սերմերի փաթեթներով: Պահպանվող միավորների քանակը հասել է 1 մլն 59 հազար 646-ի:



























