Համացանցում հայտնվել է Stratolaunch ինքնաթիռի նախատիպի փորձարկումների տեսագրությունը, որի ընթացքում նա մի քանի անգամ  վազանց է կատարել թռիչքավայրէջքային գոտու վրա: Հոլովակը Twitter-ում հրապարակել է նախագծի ղեկավարներից  Պոլ Ալենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Թեստավորումն անցկացվել է փետրվարի 24-ին եւ 25-ին: Շարժիչի եւ բորտային համակարգերի աշխատանքը ստուգելու համար սարքը մի քանի ուղեւորություններ է կատարել: Թռիչքավայրէջքային գոտում Stratolaunch-ը ժամում 74 կիլոմետր արագություն է զարգացրել:

Stratolaunch-ը նախատեսվում է օգտագործել որպես օդային հարթակ հռթիռակիրների արձակման  համար՝ Երկրագնդին մոտ ուղեծիրներին բեռների առաքման համար:

Օդանավի թեւերի թափը 117 մետր է, քաշը` 230 տոննա: Նախնական հաշվարկներով՝ սարքը կկարողանա օդ բարձրացնել մինչեւ 250 տոննա բեռ: Ակնկալվում է, որ առաջին փորձնական թռիչքը կանցկացվի 2019 թվականին: