Ժնեւի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է վատ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է օդանավակայանի պաշտոնական կայքը, փոխանցում է «Գազետա»-ն: «Ներկայումս Ժնեւի օդանավակայանը փակ է մինչեւ հետագա ծանուցումը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Ուղեւորներին խորհուրդ է տրվում ավիաընկերություններից ճշտել չվերթների եւ վայրէջքների ժամերը եւ չգալ օդանավակայան:




























