Ռուսաստանի առողջապահության նախարարությունը ձեռնարկություններում թեսթերի միջոցով ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործման ստուգումների կարգ կներդրվի: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է նախարարության գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունինը: Նրա խոսքով՝ նման փորձ արդեն իսկ կիրառվել է Ռուսաստանի մի շարք ձեռնարկություններում, սակայն մինչ օրս այդ կարգը զանգվածային չի դարձել:
«Նախեւառաջ մենք խոսում ենք վտանգավոր արտադրանքի մասին, սակայն ընդգրկումը պետք է համապարփակ լինի: Այն վայրերում, որտեղ տղամարդիկ են աշխատում, պսիխոակտիվ նյութերի օգտագործման մակարդակը բավական բարձր է», - բացատրել է Բրյունը: Մասնագետն ընդգծել է, որ նման թեսթերն իրականացվելու են կամավոր հիմունքներով:
«Իմ գաղափարը կայանում էր նրանում, որպեսսզի ձեռնարկությունների կոլեկտիվ պայմանագրերում ներառվեն նաեւ հարբեցողության կանխարգելման վերաբերյալ կետերը: Յուրաքանչյուր աշխատող պարտավորվում է աշխատավայրում ալկոհոլ կամ ծխախոտ չօգտագործել, տնօրինության պահանջով թեսթ հանձնել, ինչը կարող են համաձայնեցվել նաեւ արհմիության հետ: Երրորդ կետն այն է, որ աշխատակցին աշխատանքից չեն հեռացնում, եթե նա բուժվում է կախվածությունից եւ առողջանում է: Պետք է պարտադիր կերպով որևէ սոցիալական պաշտպանություն լինի»,- ավելացրել է նարկոլոգը:
Ռուսաստանում աշխատավայրերում ալկոհոլի եւ թմրանյութերի օգտագործման թեսթերի կարգ կներդրվի
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























