Ավստրալացի Ջորջ Կորոնեսն իր տարիքային խմբում ազատ ոճի լողի համաշխարհային ռեկորդ է սահմանել Համագործակցության խաղերում՝ անցնելով 50 մետր, հաղորդում է  Lenta–ն։

Կորոնեսը հանդես էր գալիս 100-104 տարեկան մարզիկների շարքում։ Նա հաղթահարել է տարածությունը 56.12 վայրկյանում։  Նախորդ ռեկորդը սահմանել էր կանադացի լողորդ Ջերինգ Թիմերմանը 2009 թվականին՝ տարածությունը հաղթահարելով 1 րոպե 16.92 վայրկանում։

Մրցման կանոնների համաձայն, ավստրալացին իրավունք էր ստացել մասնակցել այդ տարիքային խմբում, քանի որ 2018 թվականին նա դառնում էր 100 տարեկան։

Համագործակցության խաղերը, որոնց մասնակցում էին Բրիտանիայի եւ նախկին գաղութների մարզիկները, անցկացվում է 4 տարին մեկ անգամ։