ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնի դեպի ֆասթֆուտն ունեցած հակվածությամբ, բժշկի խորհրդով ստիպված է ժամանակավորապես դիետայի անցնել եւ հրաժարվել չիզբուրգերից՝ փոխարենն օգտագործելով առողջ սնունդ: Այս մասին հաղորդում է Bloomberg–ը՝ վկայակոչելով նախագահի շրջապատից իր տեղեկացված աղբյուրները։
Նրանց տվյալներով, Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնն այս տարվա հունվարին հայտնել է 71–ամյա նախագահին, որ նա ճարպակալման եզրին է գտնվում։ Թրամփի քաշը կազմել է 239 ֆունտ (108 կգ) 6 ֆունտ 3 դույմ (190 սմ) հասակի պարագայում։
Bloomberg–ի հաղորդմամբ՝ Ջեքսոնը խորհուրդ է տվել նախագահին ավելի քիչ ածխաջրեր եւ ճարպեր օգտագործել, սննդակարգից հնարավորինս բացառել տավարի միսը եւ ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժություններին։ Աղբյուրները հաղորդում են, որ արդեն երկու շաբաթ է Թրամփը չի կերել համբուրգերներ։
Ջեքոնը բժշկական զննումն անցկացրել է հունվարի 12-ին եւ նշել որ, նրա առողջական վիճակը գերազանց է։




























