Ղուրանի սկանդալային մեկնաբանություններով հայտնի թուրք իմամ Նուրեթին Յըլդըզը կրկին ապշեցրել է թուրք հասարակությանը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Նուրեթին Յըլդըզը հայտարարել է, թե համեմունքները, կետչուպը, թեյը, սուրճը եւ միսը սեռական ցանկություն են առաջացնում։ «Երիտասարդները պետք է խուսափեն այդ մթերքներն օգտագործել»։

Նշենք, որ հիշյալ իմամը ավելի վաղ հայտարարել էր, թե կինը անծանոթ տղամարդու հետ չպետք է վերելակ նստի, քանի որ հարկերի միջեւ եղած հատվածում «հարամ բան» կարող է տեղի ունենալ։  Նա ավելի վաղ էլ պնդել էր, թե 6 տարեկան աղջիկները կարող են ամուսնանալ։