Մեքսիկայի «Ամեն ինչ Մեքսիկայի համար» կոալիցիայից առաջադրված նախագհի թեկնածու Խոսե Անտոնիո Միդը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի վճարի ԱՄՆ սահմանին պատի կառուցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ, ոչ մի պարագայում»,- ասել է Միդը լրագրողներին:
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ պահպանվում են մի շարք տարաձայնությունները, այդ թվում՝ Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու արդիականացման հարցում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաեւ խոստացել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցել եւ մեքսիկացիներին ստիպել վճարել դրա համար, ինչը հարեւան երկրում չափազանց բացասական արձագանք է առաջացրել:


























