Չորեքշաբթի Boeing կորպորացիան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել F/A-18 Growler անվանական ռազմական օդանավը, իրադարձությունների վայրից հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայության թղթակիցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Boeing ավիաշինական գործարանի անգարում ԱՄՆ նախագահին են ներկայացվել 2 նոր ռեակտիվ կործանիչներ: Առաջինը F/A-18-ն է, որի վրա գրված էր. «Գլխավոր հրամանատար Դոնալդ Ջ. Թրամփ»,- հայտնել են թղթակիցները:

Boeing FA-18 Growler-ը ԱՄՆ ՌԾՈՒ ռադիոէլեկտրոնային պայքարի տախտակամածային օդանավ է, որը Boeing-ը մշակել է F/A-18F Super Hornet կործանիչի բազայով: Առաջին թռիչքն իրականացրել է 2006 թվականի օգոստոսի 15-ին: Օդանավի սերիական արտադրությունը սկսվել է 2007 թվականին: