Ռումինացին փորձում է դատարանին համոզել, որ ողջ է: Անհեթեթ վիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ Կոնստանտին Ռելիուի նախկին կինը պաշտոնապես գրանցել է նրա մահը, հայտնում է AP-ն: Հիմա նա փորձում է անվավեր դարձնել 2013 թվականին տրված սեփական մահվան վկայականը:
Այս կապակցությամբ նա համապատասխան դատական հայց է ներկայացրել: Նա նաեւ պահանջում է կնոջից վերադարձնել իր ակտիվները:
Ռելիուն ավելի քան 20 տարի աշխատել է Թուրքիայում, այս տարի Ռումինիա վերադառնալով՝ նա տեղեկացել է, որ կինը իր մահը պաշտոնապես գրանցել է: Ըստ որում նա չի կարողացել մարտին իր մահվան վկայականն անվավեր դարձնել, քանի որ այն չափից ավելի «ուշ» է բողոքարկել:




























