Փարիզում աճուրդում վաճառվել է հատկապես կարեւոր գործերով քննիչի նամակը, որը զբաղվում էր ցարական ընտանիքի մահվան հանգամանքների հետաքննությամբ, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»:

Հատկապես կարեւոր գործերի դատական քննիչ Նիկոլայ Սոկոլովը ծովակալ Ալեքսանդր Կոլչակի հրամանով, ուսումնասիրում էր ցարական ընտանիքի սպանության հանգամանքները:

Cazo աճուրդի տան ներկայացուցիչ Տատյանա Բարիշեւան նշել է, որ «նամակը գնած մարդը լրջորեն զբաղվում է  հավաքածուներով»:

Սոկոլովն իր նամակում խնդրում է «անգլիական արժույթով 200 ֆունտ» լրացուցիչ միջոցներ հատկացնել   Շվեյցարիայում եւ Անգլիայում գտնվող  բազմաթիվ մարդկանց հարցաքննելու եւ լուսանկարչական փորձաքննության միջոցով բազմաթիվ առարկաների ուսումնասիրության համար »: