Բելգիայի բնակիչը ապրիլի 10-ին EuroMillions վիճակախաղում 17 մլն եվրո է շահել, հաղորդում է ՌԲԿ–ն։

«EuroMillions Jackpot–ի միայն մեկ շահող ունենք։ Հաջողակ տոմսը վաճառվել է Բելգիայում»,–նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

2018 թվականին EuroMillions–ի շնորհիվ միլիարդատերեր են դարձել եվրոպական երկրների 4 բնակիչներ։ Այսպես, ապրիլի 6-ին Շվեյցարիայի բնակիչը շահել է 76 մլն եվրո, մարտի 13-ին Պորտուգալիայի բնակիչը ստացել է 61 մլն եվրո, փետրվարի 23-ին Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները 177-ական մլն եվրո։

EuroMillions վիճակախաղին կարող են մասնակցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Պորտուգալիայի, Ավստրիայի, Իռլանդիայի եւ Լյուքսեմբուրգի բնակիչները: