«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի  26-ին ժամը 9:00-ից մինչեւ ապրիլի  27-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի առանձնատների եւ թվով 25 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: