Ապրիլի 23-27-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում կազմակերպվել էր «Ձեռք բերեք նոր տեխնոլոգիաներ առաջինը» խորագրով գերմանական ցուցահանդես, որին այս տարի աշխարհի 34 առաջատար երկրների շարքում ներկայացված էր նաեւ Հայաստանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության աջակցությամբ մասնակցում էին 10-ից ավելի հայաստանյան կազմակերպություններ:
Ապրիլի 26-ին անցկացվեց նաեւ ֆորում` նվիրված ՀՀ տեխնոլոգիական հնարավորություններին, որի շրջանակներում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց հայաստանյան տաղավար եւ ծանոթացավ այնտեղ ներկայացված տեխնոլոգիական նորամուծություններին:




























