Դեւիդը նշել է, որ ավելի մեծահասակ կապիկները սիրում են լողավազանում հանգստանալ, իսկ երիտասարդները կռվելու նպատակով հարձակվում են նրանց վրա, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Զվարճալի է, որ նրանք իրար հարվածել են մարդկանց նման: Լուսանկարիչը նշել է, որ հիացած է պրիմատների նրբագեղ շարժումներով եւ զարմանալի ճկունությամբ:

«Մոյա պլանետան» հրապարակել էր ռեպորտաժ, որտեղ ճապոնական մակակները տաք լոգանք են ընդունում:

Տոկիոյի Tama կենդանաբանական այգում մակակները խաղում են եւ կռվում: Լուսանկարիչ Դեւիդ Ուիլյամսը պատահաբար է նկարել նրանց, ամեն ինչ այնքան արագ է եղել, որ նա անգամ չի հասկացել, հաղորդում է Daily Mail-ը: