Սրճարաններում  հնչող երաժշտությունն ազդում է այցելուների՝ սննդի նախընտրությունների վրա, պարզել են ամերիկացի եւ շվեդ գիտնականները: Խոսքը հիմնականում ոչ թե երաժշտության, այլ դրա բարձրության մասին է, փոխանցում է Planet-today-ը:
Զարմանալի է այն փաստը, որ բարձր երաժշտությունը ստիպում է այցելուներին ավելի վնասակար սնունդ պատվիրել, օրինակ՝ կարմիր միս, ինչ-որ քաղցրավենիք, ինչպես նաեւ այլ բարձր կալորիականությամբ կերակուրներ:

«Մենք ուսումնասիրություն ենք անցկացրել Ստոկհոլմի սրճարաններից մեկում: Շաբաթվա տարբեր օրերին այստեղ տարբեր աստիճանի բարձրության երաժշտություն է հնչել. չորեքշաբթի, օրինակ, երաժշտական ուղեկցության աստիճանը 55 դեցիբել էր, իսկ շաբաթ օրը` 70: Ընդ որում, երգացանկը չէր փոխվում. այն հիմնականում կազմված էր հանրահայտ ստեղծագործություններից, ինչպես նաեւ՝ բլյուզից եւ ջազային մեղեդիներից»,- գիտնականներին մեջբերում Journal of the Academy of Marketing Science պարբերականը:

Ուսումնասիրության արդյունքում գիտնականները նշել են, որ «հանգիստ» օրերին սրճարանի այցելուները պակաս վնասակար ուտեստներ էին նախընտրում, օրինակ՝ աղցաններ եւ հավի սենդվիչներ: Սակայն «աղմկոտ» օրերին աճում էր վնասակար սննդի երկրպագուների թիվը, օրինակ՝ տորթերի եւ կարմիր մսով սենդվիչների: