Այսօր՝ հունվարի 21-ին վաղ առավոտյան Հայաստանի բանակում զոհված զինծառայողների հարազատները հանդիպել են ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայացուցչի հետ: Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են 2010-ին Տավուշի մարզի Մեհրաբներ եւ ԼՂՀ Հայկազովի զորամասերում զոհված զինծառայողներ Արտակ Նազարյանի եւ Վալերի Մուրադյանի ծնողները, նաեւ 2007-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված և 2001-ին Վայքի զորամասերում զոհված զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի եւ Արայիկ Ավետիսյանի հարազատները: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ, այժմ հայրենիքի դավաճանության մեջ մեղադրվող Գեւորգ Հայրապետյանի կինը` Քրիստինե Ապրեսյանը:
Զինծառայողների հարազատները դժգոհել են, որ իրենց հարազատների մահվան գործերը չեն բացահայտվում եւ մեղավորները չեն պատժվում:
Ներկայացվող տեսանյութում Արտակ Նազարյանի մայրը եւ Տիգրան Օհանջանյանի հայրը պատմում են Համարբերգի ներկայացուցչի հետ հանդիպման մանրամասները:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























