Հազիվ 10 օր է անցել Գեւորգ Կոստանյանի՝ զինդատախազ նշանակվելուց, սակայն նրա եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ արդեն հակասություններ են առաջացել։ «Մեր տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Կոստանյանն օրեր առաջ մտել է գլխավոր դատախազի կաբինետ, հեռախոսը զնգացել է, դատախազն առաջարկել է նրան դուրս գալ ընդունարան, հեռախոսը թողնել այնտեղ, նոր մտնել։ Կոստանյանը դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել։

Հետո արդեն անհանգստացել է Հովսեփյանը, մի քանի անգամ զանգել է Կոստանյանին, սակայն վերջինս չի պատասխանել իր վերադասի զանգերին։

Ըստ դատախազության աշխատողների, երկուսն էլ փորձում են իրենց «դիրքը դնել» եւ հետեւում են այս հակամարտության զարգացումներին։

Սակայն այս հակասությունից հատկապես անհանգստացած է Կոստանյանի հայրը՝ Շենգավիթի դատարանի նախագահ Սուրեն Կոստանյանը, որին դատախազությունը, եթե ուզենա՝ կարող է շատ հարցերում նեղել»,-նկատում է թերթը։