Պենգատոնը SpaceX ընկերությանը Falcon Heavy նորագույն հրթիռի արձակում է պատվիրել: ԱՄՆ ՌՕՈՒ-ի գաղտնի արբանյակը պետք է ուղեծիր դուրս բերվի 2020 թվականի սեպտեմբերին: Նախնական տեղեկություններով՝ այն կարձակվի Քենեդիի անվան Տիեզերական կենտրոնի LC-39 համալիրից, գրում է Naked Science-ը:

SpaceX ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Գվին Շոթվելի խոսքով՝ Falcon Heavy հրթիռ-կրիչն արդեն անցել է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի հավաստագրումը եւ այժմ պատրաստ է օպտիմալ շուկայական գին տրամադրել:

Պետք է նշել, որ սովորաբար կրիչների հավաստագրման համար, որոնք օգտագործվելու են Պետնագոնի շահերի համար, անհրաժեշտ է անընդմեջ մի քանի հաջող թռիչքներ իրականացնել:

Միեւնույն ժամանակ 2018 թվականի փետրվարին հրթիռի պայմանական հաջող մեկնարկը հրթիռի միակ արձակումն էր: Հիշեցնենք, որ Falcon Heavy-ն այդ ժամանակ Իլոն Մասկի Tesla Roadster  անձնական մեքենան հաջողությամբ ուղեծիր դուրս բերեց: