ԱՄՆ բանակը Lockheed Martin ընկերությունից կստանա «օդ–երկիր» տեսակի Joint Air-to-Ground Missile (JAGM) նորագույն հրթիռներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Նոր հրթիռը փոխարինելու կգա նույն դասի արդեն հնացած AGM-114 «Հելֆայեր» հրթիռներին։ JAGM–ն արդեն անցել է ավելի քան 2 տարի տեւած փորձարկումը, որի ընթացքում այն փորձարկվել է բոլոր հարթակներում, այդ թվում՝ ուղղաթիռներում, ինքնաթիռներում, ինչպես նաեւ անօդաչուներում։
Համաձայն գործարքի, Lockheed Martin ընկերությունը ԱՄՆ զինված ուժերին կմատակարարի JAGM 2631 հրթիռ, առաջին խմբաքանակի մատակարարումը կսկսվի 2019 թվականին։





























