ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ դեռեւս «հսկայական եւ լուրջ տարաձայնություններ» կան Բրեքսիթի հարցով: Այս մասին հայտարարել է ԵՄ գլխավոր բանակցող Միշել Բարնյեն այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել էր, որ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ լավ համաձայնագրի հասնելու անկարողությունը կարող է վտանգել Եվրոպայի անվտանգությունը, փոխանցում է Reuters- ը:

Բարնյեն նշել է, որ «մենք առաջընթաց ենք արձանագրել Մեծ Բրիտանիայի հետ Բրեքսիթի շուրջ բանակցություններում», սակայն լուրջ տարաձայնություններ են մնում, հատկապես՝ Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի մասով»: