Boeing ընկերությունը հայտարարել է գերձայնային ուղեւորատար ինքնաթիռ արտադրելու ծրագրերի մասին, որը կարող է ժամում ավելի քան վեց հազար կիլոմետր արագություն զարգացնել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով The Independent-ին:
Նոր օդանավը կկարողանա երկու ժամվա ընթացքում անցնել Ատլանտյան օվկիանոսը, Խաղաղը՝ երեք ժամում: Ատլանտյան օվկիանոսն անցնելու թռիչքի արագության ընթացիկ ռեկորդը պատկանում է «Կոնկորդ» անգլոֆրանսիական ինքնաթիռին, որի թռիչքը տեւում է երկու ժամ հիսունհինգ րոպե:
Փորձագետների կարծիքով, փորձնական տարբերակը երկինք կբարձրանա 2023-ից ոչ շուտ: Boeing-ը ակնկալում է կանոնավոր չվերթները 2030-ականների վերջին սկսել:



























