Ուզբեկստանի իշխանությունները փորձում են վերադարձնել Ուզբեկստանի նախկին նախագահ Իլհամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարայի սառեցված գումարները, երկուշաբթի օրն այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է երկրի Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սուրայե Ռախմանովան: «Այս հարցը լուծվում է շվեյցարական դատախազների հետ համագործակցության միջոցով: Երբ այն վերջնականապես լուծվի, մենք անպայման պաշտոնական հայտարարություն կտարածենք»,- ասել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը:
Ռախմանովան նաեւ նշել է, որ Քարիմովայի դեմ քրեական գործի քննությունը շարունակվում է: «Այդ պատճառով ես դեռ չեմ կարող լրացուցիչ տեղեկություններ տրամադրել»,- ասել է նա:
Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Քարիմովայի՝ շվեյցարական բանկերում սառեցված 800 մլն շվեյցարական ֆրանկի (մոտ 810 մլն դոլար)՝ Թաշքենդին վերադարձի հարցը գրեթե լուծված է: Շվեյցարական դատախազության մամուլի ծառայությունը հրաժարվել է բացահայտել գործի մանրամասները՝ նշելով, որ« քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է»: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը նույնպես չի մեկնաբանել այս հաղորդումները՝ նշելով, որ հետաքննությունը դեռ չի ավարտվել:
2015 թվականի օգոստոսին Տաշքենդում դատարանը Քարիմովային դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու, օֆշորային ընկերությունների փաստաթղթերի հափշտակման, շորթման եւ ոչնչացման մեղադրանքով:





























