Շաբաթասկզբին, ԼՂ Մատաղիսի պաշտպանական շրջանի զորամասում Գորիսի զինմոկիսարիատից զորակոչված զինծառայող Հովսեփ Ռաֆիկի Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկվել Ստեփանակերտի բնակիչ, կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Գաբրիելյանի կողմից։

Զինծառայող Հովսեփ Սարգսյանը դեմքին եւ մարմնին ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց։ Տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը