Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկը, առողջությունը վտանգելով՝ օգնել է անծանոթ կնոջը, որը գիտակցությունը կոցրել էր Նյու Յորքի մետրոյի կայարաններից մեկի մոտ: Միջադեպը տեղի է ունեցել 58-1 փողոցում: Տեսնելով, որ կինն ընկել է եւ ուշաթափվել, Էրիկ Թրամփը կանգնեցրել է իր մեքենան եւ նետվել ուղեմաս, քանի որ նկատել է կողքից անցնող շտապ օգնության մեքենան: Այս ընթացքում քիչ էր մնում նրա հետ բախվեր հեծանիվը, հայտնում է The Epoch Times-ը: Էրիկին հաջողվել է գրավել բժիշների ուշադրությունը եւ ստիպել շտապ օգնության մեքենային կանգնել: Կինը որակյալ օգնություն է ստացել: Խոսելով միջադեպի մասին՝ Էրիկ Թրամփը շեշտել է, որ կնոջ փրկությունը բժիշկների վաստակն է, իսկ նրա բախտը պարզապես բերել է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել: Համոզված լինելով, որ տուժածը ապահով վիճակում է՝ Էրիկ Թրամփը եւ նրա թիկնապահները հեռացել են դեպքի վայրից:
Թրամփի որդին, առողջությունը վտանգելով, նետվել է անծանոթ կնոջն օգնելու

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























