Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կարծում է, որ գերմանա-ավստրիական սահմանին միգրացիայի կարգավորման համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) ղեկավարների միջեւ, հավանաբար, չի հակասում Եվրամիության օրենսդրությանը, փոխանցում է DW-ն: Ընդ որում, քաղաքական գործիչը պարզաբանել է, որ դեռ ծանոթ չէ կնքված համաձայնագրի բոլոր մանրամասներին եւ Եվրամիության իրավաբանական ծառայությանը խնդրում է մանրամասն ուսումնասիրել այն:

Մինչդեռ Ավստրիայի դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցը Յունկերերի հետ համատեղ մամուլի ասուլիսին նշել է, որ խոսքը դեռ միայն երկու կուսակցությունների միջեւ կնքված համաձայնագրի մասին է եւ կոչ է Գերմանիայի կառավարությանը կոչ է արել ճշտել իր դիրքորոշումը: Ընդ որում, նա հայտարարել է. «Եթե Գերմանիան միջոցներ է ձեռնարկում ազգային մակարդակով, ապա դա, բնականաբար, հանգեցնում է նրան, որ մենք Ավստրիայում եւ, հավանաբար, այլ երկրներում պետք է արձագանքենք դրան»:

Նախօրեին Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել միգրացիայի խնդրի շուրջ: Ինչպես հայտարարվել է, ԵՄ այլ երկրներում գրանցված միգրանտները կարող են կարճ ժամանակով տեղակայվել տրանզիտային կենտրոններում, ապա՝ ուղարկվել ԵՄ համապատասխան երկրներ: Եթե ​​Գերմանիան եւ Եվրամիության մեկ այլ անդամ պետությունը փախստականների վերադարձի կարգը կարգավորող համաձայնագիր չեն կնքել, միգրանտներին գերմանական սահմանին կգանգնեցնեն եւ թույլ չեն տա մուտք գործել Գերմանիայի տարածք: Բունդեսթագում ընդդիմությունը քննադատում է ձեռք բերված համաձայնությունը: