Իրաքում մեկնարկել է մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկը։ Վերահաշվարկը սկսվել է Քիրկուկ քաղաքից, հաղորդում է AP–ն։
Ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ վերահաշվարկը մոտ օրերս կշարունակվի եւս վեց նահանգներում։
Քվեարկությունը մռայլվել էր խարդախության եւ խախտումների մասին հաստատումներով, հիմնականում դրանք էլեկտրոնային քվեարկության մեքենաներն են վերաբերել, որոնք Իրաքում առաջին անգամ էին օգտագործվում։
Իրաքի գերագույն դատարանը նախորդ ամիս հավանություն էր տվել թղթային քվեաթերթիկների մասնակի վերահաշվարկին ինչպես երկրի ներսում, այնպես էլ Իրաքի սահմաններից դուրս։





























