ՀՀ նախագահի աշխատակազմում ունենք ազատ հաստիքներ՝ թվով 22, հայտարարել ենք մրցույթ, որի համար դիմել է 6850 մարդ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորումի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Սա հոյակապ լուր է ինձ համար, բայց այդ 6850-ից ընտրելը բավական լուրջ խնդիր է: Ընդ որում դիմողների մեծ մասը երիտասարդներ են:
Այսօր աշխատանքը եւ կրթությունը ճիշտ իրար կապելու խնդիր ունենք, որտեղ կարեւոր է կառավարության ծրագիրը: Դա ՀՀ նախագահի գործը չէ, կա ԿԳՆ, որն իր ծրագրերն է ներկայացնում եւ պետք է համադրեն դա աշխատանքի շուկայի հետ: Ես ուրախությամբ կաջակցեմ կառավարությանն իմ խորհուրդներով»,-ասաց նա:
Արմեն Սարգսյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր մի քանի բուհեր դասավանդում են նույն առարկաները, շատ հաճախ դասավանդում են նույն մարդիկ եւ պարզ չէ, այդ ոլորտում աշխատանքի շուկայում պահանջարկ կա, թե չկա:





























