Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 14:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորքի 13-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:19-ին, մարվել՝ 15:33-ին:

Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը՝ գույքով (35 քմ), մասամբ ջերմահարվել են երկու ննջասենյակի պատերը (մոտ 4-ական քմ) եւ գույքը:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: