ԱՄՆ-ի որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններում մթնոլորտը նպաստում է նրան, որ շրջանավարտները դառնում են «ինքնահավան նրբիկներ»: Երեքշաբթի Վաշինգթոնում մի խումբ երիտասարդ պահպանողական առաջնորդների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը:

 «Հասուն, լավ տեղեկացված սերունդ ձեւավորելու փոխարեն որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ անում են հնարավոր ամեն ինչ ինքնահավան, խոցելի, գոռոզ նրբիկների սերունդ ստեղծելու համար», - ասել է նա:

«Շատ ուսումնական հաստատություններում սովորողների հետ ուղղակի դայակություն են անում: 2016-ի ընտրություններից հետո Կոռնելի համալսրանում հատուկ սենյակ են ստեղծել, որտեղ կարելի է լաց լինել, Կանզասի համալսարանում էմոցիոնալ աջակցության համար սկսկել են շների օգտագործել»:

 «Հուսով եմ այնտեղ  նրանց կբավականացնեն թաշկինակները», - ասել է նա: