ԵՀ ղեկավար Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ ԵՄ երկրները եւ ԱՄՆ-ն պետք է նվազեցնեն առեւտրային խորընդոտները, ոչ թե սահմանեն դրանք: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պետք է կենտրոնանանք մաքսատուքրերի նվազեցման, այլ ոչ թե դրանց ավելացման վրա: Սա այն է, ինչ մենք պետք է անենք», - ասել է Յունկերը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Թրամփին Սպիտակ տուն հրավիրելու համար եւ նշել, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն սերտ դաշնակիցներ են, ոչ թե թշնամիներ եւ պետք է միասին աշխատեն: Իր հերթին, Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն շատ գոհ կլիներ, եթե չլինեին որեւէ սակագներ, խոչընդոտները եւ սուբսիդիաներ:





























