Ֆրանսիայում հայտնի ռեցիդիվիստ գող Ռեդուան Ֆաիդին, որը հուլիսի 1-ին բանտից ուղղաթիռով փախել էր, նկատել են Փարիզի մոտակայքում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով The Guardian-ին:
Իրավապահները հանցագործին ճանաչել են, երբ նա նստած է եղել ավտոմեքենայում: Նշվում է, որ մեքենան արագություն է հավաքել եւ հեռացել, մինչեւ կհասցեին այն կանգնեցնել:
Մրցավազքին միացել են ժանդարմները, սակայն գանգստերին նորից հաջողվել է փախչել: Կեղծ համարանիշով մեքենան գտնվել է առեւտրի կենտրոնի կայանատեղիում: Մեքենայում 6 պայթուցիկ է հայտնաբերվել: ԴՆԹ-ի անալիզը հաստատել է, որ մեքենայում Ֆաիդն է եղել: Ոստիկանությունը վերսկսել է հանցագործի որոնումները:




























