Դուբայի ոստիկանությունը բացահայտել է 9.33 կարատ քաշով հազվագյուտ երկնագույն ադամանդի գողությունը, որը 20 մլն դոլար է գնահատվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Gulf News պարբերականը:

Մայիսի 25-ին ադամանդը գողացել է Դուբայում արժեքավոր իրերի փոխադրմամբ եւ պահպանմամբ զբաղվող ընկերության աշխատակիցը: Նա կարողացել է շրջանացել պահպանության համակարգն ու ադամանդն իր հայրենիք՝ Շրի Լանկա ուղարկել ազգականներից մեկի միջոցով. նա թանկարժեք քարը թաքցրել է կոշիկի տուփի մեջ:

Գողությունից հետո հանցագործը թաքնվել է ԱՄԷ-ի այլ էմիրությունում, որտեղ էլ ձերբակալվել է ոստիկանության կողմից: Իրավապահները կարողացել են նրան գտնել՝ վերլուծելով 8620 ժամ տեսագրություն եւ հարցաքննելով 120 մարդու:

Գողացված ադամանդն ԱՄԷ են վերադարձրել: Սա առգրավված գույքի արժողության տեսանկյունից Դուբայի ոստիկանության պատմության մեջ ամենախոշոր գործողությունն է, հաղորդում է պարբերականը: