Անգլիկան եկեղեցում անչափահասների պղծության դեպքերի հետաքննությունը շարունակվում է, եւ այդ հետաքննությունը վարող անկախ բրիտանական հանձնաժողովը դիմել է արքայազն Չարլզին բացատրության համար, թե ինչու է 90-ականներին, երբ առաջին անգամ խոսեցին մանկապիղծ եպիսկոպոսի զոհերը, նա շարունակել է նրա հետ կապ պահպանել, հայտնում է BBC-ն։
Արքայազն Չարլզը հանձանժողովին ուրբաթ օրը ուղարկված նամակում գրել է, որ եպիսկոպոս Պիտեր Բոլը իրեն մոլորեցրել է։
Չարլզի հետ գրագրությունում Բոլը գրել է, որ նրա դեմ ատելության արշավ է ընթանում եւ ենթարկվում են հալածանքների խարդախ մարդկանց կողմից:
Արքայազնը հայտնել է, որ խզել է բոլոր կապերը, երբ բոլոր ընթացակարգային գործողությունները ավարտվել են եւ նրան մեղավոր են ճանաչել երիտասարդների նկատմամբ հանցագործություն կատարելու համար։





























