Beeline-ի աջակցությամբ Սեւանի ափին ավարտվեց «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը: Վերջին մրցութային օրվա ընթացքում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց ժյուրիի աշխատանքին։

Վրանային ճամբարի ձեւաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը եւ ուղղված էր ստարտափների եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրներից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափները հնարավորություն ստացան մասնակցելու դասախոսությունների եւ ոչ ֆորմալ պայմաններում շփվելու հայտնի ձեռներեցների եւ մասնագետների հետ, հանդիպելու բազում ներդրողների եւ ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից, եւ ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», եւ անցկացվել ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում։ Սեւանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն էր, որի ժամանակ ամփոփվեցին նաեւ ԱՄԷ-ի եւ Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Սամմիթի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 28-ի կայացած փակման միջոցառման ընթացքում, որին մասնակցեց նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգասյանը։

«Այսօր ես մասնակցեցի ժյուրիի աշխատանքին եւ շատ ուժեղ թիմեր տեսա՝ Հայաստանից ու արտասահմանից։ Անկասկած, սամմիթի միջազգային հարթակ դուրս գալը հայկական ստարտափների համար շատ օգտակար կլինի եւ զգալիորեն կբարելավի Հայաստանի ստարտափ էկոհամակարգը։ Հենց դա է մեր նպատակը կորպորատիվ պատասխանատվության տեսակետից եւ հենց դրա համար ենք մենք գործարկել մեր ինկուբատորն ու սատարում ենք այնպիսի միջոցառումների, ինչպիսին է Սեւան Ստարտափ Սամմիթը։ Շատ ուրախ եմ, որ այս սամիթի լավագույն ստարտափներից մեկը որպես պարգեւ կդառնա մեր ինկուբատորի ռեզիդենտը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի Beeline-ը ներկայացրել էր հատուկ մրցանակ հաղթող թիմերից մեկի համար՝ Beeline Ստարտափ Ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը պարգեւատրման արարողության ժամանակ հանձնվեց Roads Vision թիմին։

Սամմիթի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել 50 000 ԱՄՆ դոլար, իսկ 100 000 ԱՄՆ դոլար ներդրումային ֆոնդով աքսելերացիոն ծրագրի հաղթող ստարտափների անունները կհայտարարվեն շուտով։

«Սեւան Ստարտափ Սամմիթ 2018-ը կարող ենք համարել հաջողված նախագիծ, քանի որ վերջապես մեզ հաջողվեց միավորել աշխարհի զարգացած ստարտափ էկոհամակարգեր ունեցող երկրների ներկայացուցիչների։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, ովքեր նպաստեցին նախագծի իրականացմանը։ Beeline-ն արդեն երկրորդ տարին է, որ մեզ հետ է եւ վստահ ենք, որ համագործակցությունը կշարունակվի»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Նշենք, որ Beeline-ն արդեն  երկրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի գլխավոր գարծընկեր։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։