Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը որոշում է ընդունել ձեւավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը ղեկավարվելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 30-ի «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության, մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ դրանց ներկայացման կարգը սահմանելու մասին» թիվ 43-Ա որոշմամբ եւ հիմք ընդունելով 18.07.2018թ-ի թիվ ՆԽ-1752-2018, 29.06.2018թ-ի թիվ 01/23/7748-18, 18.07.2018թ-ի թիվ 01/2.1/4602-18, 14.07.2018թ-ի թիվ 22 գրությունները եւ

16.07.2018թ-ի համաձայնությունը որոշել է ձեւավորել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով՝ հետեւյալ կազմով:

1.Համլետ Գասպարյան

2.Հովհաննես Հովհաննիսյան

3.Նազենի Ղարիբյան

4.Սաթիկ Սեյրանյան

5.Լեւոն Բարսեղյան