Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 30-ին, ժամը 19:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 26 շենքի մոտակայում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին եւ էլ. սյանը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել գազատար խողովակին. գազի արտահոսք չի եղել: