Հայաստանում արդեն 3 տարի շարունակ անցկացվում է Sevan Startup Summit-ը, որի շրջանակներում երիտասարդ ստարտափփերներ ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը: 2018-ի հունիսին Կարասն առաջարկ ստացավ հանդես գալ որպես սննդի գործընկեր ամբողջ սամմիթի ընթացքում։ Առաջարկն ընդունվեց մեծ սիրով: Հուլիսի 22-29-ը Կարասն ունեցավ իր հսկա վրանը` ներկայանալով որպես «Karas Tasty Zone»:

«Մեզ համար մեծ պատիվ եւ ուրախություն էր լինել նման միջոցառման գործընկեր։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ստարտափ էկոհամակարգի ծաղկումը կարող է զգալի դեր խաղալ մեր երկրի տնտեսական զարգազման հարցում: Եվ հետեւելով թե ինչ հաջողությունների է հասել Սեւան Ստարտափն ընդամենը 3 տարվա ընթացքում, ես հավատում եմ, որ դա ամբողջովին իրագործելի է: Ցանկացած ստարտափ կարող է հասնել հաջողության, պարզապես պետք է ջանասիրաբար աշխատել։ Մենք՝ ինքներս, մի քանի հարյուր դոլարով սկսել ենք մեր բիզնեսը եւ ստարտի ժամանակ չէինք էլ կարող պատկերացնել, որ կհասնենք նման մեծ հաջողության Հայաստանում, ինչպես նաեւ դուրս կգանք միջազգային շուկա», - նշեց Կարաս ազգային սննդի ցանցի հիմնադիր-տնօրեն Տիգրան Յուզբաշյանը։

Նշենք, որ Կարասը սամմիթի ընթացքում բոլոր ստարտափփերներին եւ կազմակերպիչներին ապահովում էր անվճար լանչով։ Taty Zone-ը բաց էր նաեւ այցելուների համար։

«Մենք՝ Կարասի թիմով, փորձեցինք անել ամեն հնարավորը, որպեսզի քաղաքից այդքան հեռու եւ նման անհարմար, ճամբարային պայմաններում մատուցենք հնարավորինս բարձրորակ եւ համեղ սնունդ ու նպաստենք ստարտափփերների արդյունավետ աշխատանքին», - մեկնաբանեց Կարաս ազգային սննդի ցանցի գլխավոր մենեջեր Վանիկ Բադանյանը։